Որոնել
Արխիվ
27.01.2012  14:07

«Արարատը» դեռ չի կողմնորոշվել ուսումնամարզական հավաքի կազմակերպման հարցում

Նոր մրցաշրջանի նախապատրաստությունն է շարունակում Երևանի «Արարատը», որը մարզումները վերսկսել է հունվարի 7-ից: Թիմի ամենօրյա մարզումները ղեկավարում է «Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը:

Վերջինս ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս շաբաթվա սկզբից թիմն արդեն օրեկան 2 մարզում է անցկացնում, որին «Արարատի» և նրա դուստր թիմի՝ «Արարատ-2»-ի 34 ֆուտբոլիստ է մասնակցում: Մարզումները ընթանում են «Կիլիկիայի» մանեժում, ակումբի Ձորաղբյուրի մարզաբազայում և ֆիտնես դահլիճներում:

Թիմից հեռացել է 4 ֆուտբոլիստ, իսկ նորեկները միայն հեռանկարային պատանի ֆուտբոլիստներ են: «Արարատի» կազմում շարունակում է մարզվել թիմի վետերան, ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող, 34-ամյա կիսապաշտպան Արթուր Հ. Մինասյանը:

Թիմն առայժմ 2 ընկերական հանդիպում է անցկացրել իր դուստր թիմի՝ «Արարատ-2»-ի հետ (4:4,6:4): Փետրվարի 6-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Արարատը» ստուգողական խաղ կանցկացնի Գյումրիի «Շիրակի» հետ:

Ինչ վերաբերում է «Արարատի» առաջիկա ուսումանամարզական հավաքին, ապա այն նախատեսվում է փետրվարի կամ առաջին կամ երկրորդ շաբաթից սկսել ֆուտբոլի ակադեմիայում, եթե իհարկե դրա կազմակերպման ծրագիրը հաստատվի «Արարատի» հովանավորների կողմից:

ArmFootball.com



http://uk.soccerway.com/national/armenia/premier-league/2011/regular-season/

Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Սերբիա հանդիպումը
Հայաստան - Սերբիա 0:0
Հայաստան - Սերբիա 1:0
Հայաստան - Սերբիա 0:1
Հայաստան - Սերբիա 1:1
Հայաստան - Սերբիա 2:0
Հայաստան - Սերբիա 0:2
Հայաստան - Սերբիա 2:1
Հայաստան - Սերբիա 1:2
Հայաստան - Սերբիա 2:2
Հայաստան - Սերբիա 3:0
Հայաստան - Սերբիա 0:3
Հայաստան - Սերբիա 3:1
Հայաստան - Սերբիա 1:3
Հայաստան - Սերբիա 3:2
Հայաստան - Սերբիա 2:3
Հայաստան - Սերբիա 3:3
այլ հաշիվ