
Ինչպես հաղորդում է Ուզբեկստանի «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը, կայացել է երկրի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Դրա արդյունքներով Խորեն Հովհաննիսյանի գլխավորած ակումբը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից, ուր արտագնա խաղում կմրցի 2011թ.-ի 1-ին խմբի առաջնությունում 7-րդ տեղը գրաված Մուբարեկի «Մաշալ- Ակադեմիայի» հետ:
Այս փուլի հանդիպումները տեղի կունենան մարտի 29-31-ը ընկած ժամանակաշրջանում: Հաղթողը կորոշվի միայն մեկ հանդիպման արդյունքով: Ընդ որում Ուզբեկստանի գավաթակիրը իրավունք կստանա մասնակցել Ասիայի չեմպիոնների լգայի գավաթի խաղարկությանը:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» կազմում են հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանն ու ազգային հավաքականի նախկին խաղացող Ռոմիկ Խաչատրյանը:
ամիս
շաբաթ
օր