Որոնել
Արխիվ
12.12.2011  20:39

Խորեն Հովհաննիսյանը կգլխավորի Տաշքենդի «Լոկոմոտիվը»

Ինչպես հայտնի դարձավ ArmFootball.com-ի թղթակցին, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը գլխավորել է Տաշքենդի «Լոկոմոտիվը»: Այս թիմի կազմում իր ելույթները կշարունակի նաև նրա որդին` Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Լոկոմոտիվը» Ուզբեկստանի առաջին խմբի ավարտված առաջնությունում վստահորեն զբաղեցրել է առաջին հորիզոնականը և իրավունք է ստացել մյուս տարի խաղալու բարձրագույն խմբում: Մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռացել էր գլխավոր մարզիչ Թաջմուրադ Ագամուրադովը: Նա համալրել էր երկրի բազմակի չեմպիոն` Տաշքենդի «Պախտակորի» մարզչական շտաբը:

Ավելացնենք նաև, որ «Լոկոմոտիվի» մարզական տնօրենն է մեր հայրենակից Վազգեն Մանասյանը, իսկ թիմի կազմում իր ելույթներով առանձնանում է նրա որդին` Արսեն Մանասյանը, ով խփած 29 գնդակով ճանաչվել է առաջին խմբի երկրորդ լավագույն ռմբարկու` զիջելով միայն իր թիմակից Թաջիևին: Թիմում ընդգրկված են ևս երկու հայազգի ֆուտբոլիստներ` դարպասապահ Վազգեն Բաղդասարովը և կիսապաշտպան Կարեն Աբրամովը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000