Որոնել
Արխիվ
23.05.2020  19:35

Դ. «Բորուսիան» շանս չտվեց «Վոլֆսբուրգին», «Բայերն» ուժեղ էր Մ. «Բորուսիայից», այլ արդյունքներ (VIDEO)

Բունդեսլիգայի 27-րդ տուրում տեղի ունեցան 4 հանդիպումներ։

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց «Վոլֆսբուրգի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։

32-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրոն բացեց հաշիվը, իսկ 78-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին կրկնապատկեց այն։ 

Հավելենք, որ 82-րդ րոպեին Ֆելիքս Կլաուսը կարմիր քարտ ստացավ ու դաշտի տերերին թողեց 10 հոգով։

«Բորուսիան» վաստակեց 57 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատար «Բավարիային»՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, իսկ «Վոլֆսբուրգը» 39 միավորով 6-րդն է։

Մ․ «Բորուսիա» - «Բայեր»՝ 1-3․ գոլերը՝ Հավերց՝ 7, 58,- Տյուրամ՝ 52,- Ս․ Բենդեր՝ 81

Այսպիսով, լևերկուզենյան թիմը վաստակեց 53 միավոր և առայժմ 3-րդն է՝ շրջանցելով գլադբախցիներին, ովքեր մնացին 52 միավորով և 4-րդն են։

«Պադերբորն» - «Հոֆենհայմ»՝ 1-1․ գոլերը՝ Սկով՝ 4,- Սրբենի՝ 9

Հյուրերի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, ով ոտնաթաթի վնասվածքի պատճառով լիարժեք պատրաստ չէր խաղին։

«Հոֆենհայմը» վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը, իսկ «Պադերբորնը» 18 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է։

«Ֆրայբուրգ» - «Վերդեր»՝ 0-1

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000