Որոնել
Արխիվ
23.05.2020  18:40

«Լոռին» դժվարին հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խումբը վերսկսվել է կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո։

18-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Լոռիին» և զիջեց 1-2 հաշվով։

40-րդ րոպեին Աուգուստին Մազիերոն բացեց հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին, իսկ 69-րդ րոպեին Արման Մկրտչյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Այդ գոլից հետո դաշտի տերերն ակտիվացան և 72-րդ րոպեին առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեի միջոցով մեկ գոլ հետ բերեցին, ինչից հետո շարունակեցին վտանգավոր պահեր ստեղծել, բայց ավելին անել չհաջողվեց։

Այսպիսով, «Լոռին» վաստակեց 32 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» 28 միավորով 4-րդն է։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000