Որոնել
Արխիվ
21.05.2020  10:45

«Մարմինս ասաց բավական է». Իսպանական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկն ավարտեց կարիերան

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը հայտարարել է ֆուտբոլիտստի կարիերան ավարտելու մասին:

«Ցավոք, մարմինս ասաց բավական է: Այլևս չեմ կարող օգտակար թիմակից լինել: Սա պրոֆեսիոնալ մարզիկի կյանքն է: Ամեն ինչ շատ պարզ է»,- իր թվիթերյան էջում գրել է 39-ամյա բասկը:

Հարձակվողը հանդիսանում է 21-րդ դարում «Ատլետիկի» լավագույն ռմբարկուն: Նա 405 խաղում 172 գոլ է խփել և 49 գոլային փոխանցում կատարել: Բասկը երեք անգամ է խաղացել «Ատլետիկի» կազմում, ինչպես նաև ներկայացրել է «Աուրերան», «Բուրգոսը», «Վալյադոլիդը», «Մալյորկան» և «Վալենսիան»: Ակումբային կարիերայի 573 մրցավեճում նա 219 գոլ է հեղինակել և 63 գոլայի փոխանցում կատարել:  Հենց Ադուրիսին է պատկանում Պրիմերայում գլխով խփած գոլերի ռեկորդը: 

Հարձակվողը երկու անգամ դարձել է Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկու, և մեկ անգամ նվաճել է Իսպանիայի սուպերգավաթի մրցանակը: Եվս երկու անգամ Ադուրիցը ստացել է  Տելմո Սարրայի անվան մրցանակը, որը տրվում է Լա լիգայի ամենաարդյունավետ իսպանացի ֆուտբոլիստին:

Իսպանիայի հավաքականի կազմում հարձակվողը մասնակցել է 12 խաղի և 2 գոլ է խփել:

Բիլբաոյի ակումբը հրաժեշտի համար այսպիսի տեսանյութ է պատրաստել


 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000