Որոնել
Արխիվ
20.05.2020  18:36

Բագրատ Նավոյան. «Եթե ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի աջակցութունը չլինի, մենք չենք կարողանա թիմեր պահել»

«Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը հարցազրույց է տվել «Ֆուտբոլ Պլյուսին», որի ժամանակ խոսել է թիմի ֆինանսական վիճակի մասին:

- Տեղյակ ենք, որ մյուսների պես Ձեզ համար էլ դժվար է ֆինանսապես:

- Ես 2 տարի է ոչ մի բիզնես չունեմ: Եվ եթե նույնիսկ տուրիզմը բացվի, օտուտ չի տա: Կոպեկներ կաշխատենք, որով նույնիսկ Առաջին խմբի թիմ չենք կարողանա պահել: Բոլորիս համար էլ շատ բարդ է, բայց պետք է աշխատանք, մեկը վարկով, մյուսը` ընկերոջ կամ ծանոթի միջոցով գումարներ հայթայթենք, թիմերը պահենք գոնե մինչև ընթացիկ մրցաշրջանն ավարտենք: Եթե ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի աջակցութունը չլինի, մենք չենք կարողանա թիմեր պահել:

- Այսինքն` եթե հանկարծ մրցանակային տեղ չգրավեք ու եվրոպական ասպարեզ դուրս չգաք, հնարավոր է թիմ չպահե՞ք:

- Եթե մրցանակային տեղ չգրավենք, միևնույն է ես թիմը չեմ թողնի: Հնարավոր է հրաժարվենք որոշ լեգիոներներից, բայց տեղի տղաներով կպայքարենք:

- Իսկ ձեր ֆուտբոլիստների հետ ֆինանսական հարցերն ինչպե՞ս եք լուծում այս ծանր պայմաններում:

- Մենք աշխատավարձի նվազեցման հարցով տղաների հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, ըստ որի` մարտ, ապրիլ ամիսների համար ստացել են աշխատավարձերի 50 տոկոսը: Նրանք էլ հասկանում են, թե ինչ վիճակի մեջ եմ և մտել են իմ դրության մեջ: Ես չգիտեմ` մյուս թիմերն ինչքան աշխատավարձ են տվել` 100%, 75%, թե ընդհանրապես չեն տվել: Բայց դա մեզ չի վերաբերվում: Մենք ժողով ենք արել և բոլորին ասել ենք, որ առաջիկա 2 ամիսը պայմանավորվում ենք 50 տոկոսով տալ աշխատավարձը, եթե Աստված ոչ անի, ճանապարհները փակ լինեն, բոլորին էլ ես կպահեմ, մինչև ճանապարհները բացվեն` նշանակություն չունի ֆուտբոլ կլինի, թե ոչ: Իրենք հասկացան, որ մենք մի ընտանիք ենք և բոլորս էլ պայքարում ենք մի բանի համար: Կստացվի կխաղանք և կպայքարենք չեմպիոնության համար, եթե ոչ` ճանապարհները բացվելուն պես նրանց տուն կուղարկեմ:


Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ շաբաթաթերթի այսօրվա համարում

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000