Որոնել
Արխիվ
19.05.2020  19:44

Ի տարբերություն «Ռեալի»` «Բարսելոնան» խաղալու է հարազատ մարզադաշտում

«Բարսելոնան» կողմնորոշվել է, թե որտեղ է անցկացնելու տնային հանդիպումները մրցաշրջանի վերսկսումից հետո:

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի ղեկավարները խորհրդակցել են թիմի ավագներ Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի, Ժերար Պիկեի և Սերխիո Ռոբերտոյի հետ: Վերջիններս ցանկություն են հայտնել խաղալ «Կամպ Նոու» ստադիոնում, այլ ոչ թե ակումբի երկրորդ մարզադաշտում, որը վերջերս Յոհան Կրուիֆի պատվին կոչված 6000 հանդիսական տեղավորող խաղադաշտում:

Ակումբի ղեկավարները հաշվարկել են, որ երկու մարզադաշտերում մրցավեճերի ծախսերի միջև տարբերությունը մեծխ չէ, այդ պատճառով որոշվել է խաղալ «Նոու Կամպում»:

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» որոշել էր հետագա տնային հանդիպումներն անցկացնել Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մարզադաշտում: Այդ ընթացքում «Սանտյագո Բերնաբեուում» վերակառուցման աշխատանքներ կկատարվեն:

Խաղերն առանց հանդիսականների են անցնելու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000