Որոնել
Արխիվ
19.05.2020  18:47

Արշակ Կորյանի թիմը ՌՊԼ-ի ուղեգիր է նվաճել, բայց, հավանաբար, կխաղա 2 դիվիզիոն ցածր լիգայում

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) վաղաժամ ավարտի հետևանքով կիսապաշտպան Արշակ Կորյանի թիմը` «Խիմկին» գրավել է  երկրորդ տեղը և Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճել: Այդուհանդերձ, լրագրող Վասիլի Կոնովը տեղեկացնում է, որ մերձմոսկովյան թիմը գումար չունի մրցաշարին մասնակցելու համար:

«Շփվեցի «Խիմկիում» աշխատող մարդկանց հետ: Մարզի ղեկավարների հետ արդեն կայացել են հաջորդ մրցաշրջանի բյուջեի քննարկումը, և…  Փող չկա: Ոչ ոք չի էլ պատրաստվում այն տալ: Ընդ որում ոչ միայն ՌՊԼ-ում մասնակցության համար: Հաշվի առնելով ակումբի բյուջեի կտրուկ ու ցավալի կրճատումը, խիստ կասկածի տակ է, որ գումար կգտնվի ФНЛ-ի համար:

Առայժմ ամենահավանական տարբերակը ПФЛ-ում (երկրորդ դիվիզիոն-խմբ.) խաղալն է: Դեռ ժամանակ կա ներդրողներ գտնելու համար: Վերջնաժամկետը արտոնագրման փաստաթղթերի ներկայացման օրն է:

Եթե ոչինչ չփոխվի, ըստ կանոնադրության` «Խիմկիի» փոխարեն ՌՊԼ-ում հանդես կգա ընթացիկ առաջնությունում 15-րդ տեղը գրաված թիմը»,- իր Տելեգրամ-ալիքում գրել է  լրագրողը:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը «Խիմկիից» գարնանը հեռացել էր հենց բյուջեի կտրուկ նվազման պատճառով: Նրան փոխարինած «Միկայի» նախկին մարզիչ Սերգեյ Յուրանի առջև խնդիր չէր դրվել ՌՊԼ-ի ուղեգիր նվաճել, բայց մերձմոսկովյան թիմին դա հաջողվել էր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000