Որոնել
Արխիվ
16.05.2020  20:48

Ռուրյան դերբիում ուժեղ էին «մեղուները», «Լեյպցիգին» փրկեց VAR-ը, այլ արդյունքներ (VIDEO)

Գերմանիայի Բունդեսլիգան վերսկսվեց, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պատճառով։

26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Շալկեի» հետ և ջախջախեց 4-0 հաշվով։

29-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը բացեց հաշիվը, 45-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրոն կրկնապատկեց այն, 48-րդ րոպեին Տորգան Ազարը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 63-րդ րոպեին Գերեյրոն դուբլ ձևակերպեց։

«Բորուսիան» ունի 54 միավոր և 2-րդն է՝ 1 միավորով զիջելով առաջատար «Բավարիային», որը տուրի հանդիպումը կանցկացնի վաղը։ «Շալկեն» մնաց 37 միավորով և զբաղեցնում է 8-րդ տեղը։

Տուրի մյուս խաղում «լեյպցիգը» տանը մրցեց «Ֆրայբուրգի» հետ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ 

34-րդ րոպեին Մանուել Գուլդեն առաջ մղեց հյուրերին, իսկ 77-րդ րոպեին Յուսուֆ Պոուլսենը ոչ-ոքի կորզեց իր թիմի համար։ Խաղավերջում «Ֆրայբուրգը» կրկին գոլ խփեց, բայց VAR համակարգի շնորհիվ ի հայտ եկավ խաղից դուրս վիճակ և գոլը չեղարկվեց։

«Լեյպցիգն» ունի 51 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Ֆրայբուրգը» 37 միավորով 7-րդն է։

Հավելենք, որ «Հոֆենհայմն» առանց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի, ով ոտնաթաթի վնասվածքից հետո լիարժեք խատրաստ չէ, տանը 3 անպատասխան գնդակ ընդունեց «Հերտայից»։ Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ կեսում։

«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1-2

«Ֆորտունա» - «Պադերբորն»՝ 0-0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000