Որոնել
Արխիվ
14.05.2020  13:59

«Եթե Մխիթարյանը տեղափոխվի «Ռոմա», «Փյունիկի» գումարը կփոխանցվեր Սողոմոնյանի ակադեմիային». Մարտիրոսյան

«Փյունիկի»  PR և մեդիա բաժնի ղեկավար Վերա Մարտիրոսյանը հարցազրույց է տվել Armsport.am-ին, որի ժամանակ պատմել է, թե ինչպես է իր ամուսինը` հոլանդացի Օլաֆ Բուրգերսն Արթուր Սողոմոնյանից գնել երևանյան ակումբը:

Պայմանագրում եղել է կետ, որը վերաբերվել է Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»:

«Կնքվեց պայմանագիր, ըստ որի «Փյունիկը» ոչ մի պարտք չուներ, ինչը շատ կարևոր էր:

Կետերից մեկն այն էր, որ եթե Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվի «Ռոմա», «Փյունիկը» դրանից գումար է ստանալու և այդ գումարը փոխանցվելու է Արթուր Սողոմոնյանի ակադեմիային, մնացած ոչ մի պարտք ու պահանջ չկար:

Ամուսինս արդեն ապրիլից պարտավորվեց վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը»,- ասել է Մարտիրոսյանը:

Հիշեցնեք, որ Մխիթարյանը Փյունիկի սանն է, և տրանսֆերի դեպքում գումարի փոքր տոկոս ուղարկվում է նրան ֆուտբոլային կրթություն տված ակումբին: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000