Որոնել
Արխիվ
13.05.2020  19:03

Խինես Մելենդեսը կարծում է, որ վարակվել է կորոնավիրուսով, բայց ապաքինվել է

Հայաստանի հավաքականի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հարցազրույց է տվել կատալոնական Sport.es-ին, որի ժամանակ պատմել է կորոնավիրուսով վարակվելու մասին:

- Ինչպե՞ս եք անցկացնում ինքնամեկուսացումը:

- Լավ, մարտի 11-ից տանն եմ: Իսպանիա եկա ներկա գտնվելու Չեմպիոնների լիգայի «Վալենսիա» – «Ատալանտա» հանդիպմանը, որպեսզի վերլուծություն ներկայացնեմ ՈւԵՖԱ-ի համար: Հետո մնացի Իսպանիայում և հիմա իմ տանն եմ` Ալբասետեում: Այստեղ եմ անցկացնում ժամանակս, աշխատում եմ, և երբեմն գիթառ նվագում: Դուրս եմ գալիս, զբոսնում, սպորտով զբաղվում ու ամեն երեկո ժամը 8-ին ծափահարում մեր բժիշկներին, որոնք մեզ համար իրենց կյանքն են վտանգում: Բոլոր երկրներն անպատրաստ էին այս իրավիճակին, այդ պատճառով խուսափեք շփումներից: Ինձ հետ տեղի ունեցածը կարող էր յուրաքանչյուրի հետ պատահել:

- Ինչպես հասկացա դուք վարակվել էիք կորոնավիրուսով:

- Հաստատ չգիտեմ, բայց Վալենսիայից վերադառնալուց 5 օր անց ինձ շատ վատ սկսեցի զգալ: Այնտեղ գրկախառնվել էի Պարեխոյի, Գայայի, գլխավոր մարզիչ Սելադեսի և ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոյի հետ: Չոր հազ ունեի, բայց չէի ջերմում: 22 օր հակաբիոտիկներ ընդունեցի, բայց ամբողջ մարմինս ցավում էր: Շատ վատ ժամանակներ էին, սակայն իմ ծանոթ բժիշկների օգնությամբ կարողացա առանց հիվանդանոց գնալու առողջանալ: Հիմա ինձ լավ եմ զգում: Հուսով եմ` կկարողանամ թեստ անցնել, որպեսզի հանգիստ լինեմ:


Հավելենք, որ «Վալենսիայի» ներկայացուցիչների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000