Որոնել
Արխիվ
12.05.2020  23:36

«Ղեկավար կազմը չի փոխվել և չի փոխվի». «Փյունիկ» ՖԱ-ի հերքումը

«Փյունիկը» հերքել է այն տեղեկատվությունը, որի համաձայն ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն, ըստ փաստաթղթերի, ակումբը հանձնել է արտասահմանցի գործարարին, ինչից հետո փոշմանել է և ցանկանում է վերադարձնել ակումբը։

«Վերջին օրերին մեր ակումբի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարատեսակ լուրեր են հայտնվում, որոնց նախաձեռնողները ակումբի նախկին աշխատակիցներն են, ովքեր հեռացվել են աշխատանքից։ Մասնավորապես խոսքը գնում է ակումբի PR և մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանի մասին։ 

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ։

«Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»,- հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ մամուլում հրապարակվել էր երկու կողմերի՝ Արթուր Սողոմոնյանի և հոլանդացի գործարար Օլաֆ Բուրգերսի միջև կնքված պայմանագիրն ու միմյանց միջև նամակագրությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000