Որոնել
Արխիվ
11.05.2020  19:51

The Times. ՈւԵՖԱ-ն ծրագրում է կրճատել կամ չեղարկել ՉԼ-ի և ԵԼ-ի որակավորման փուլերը

ՈւԵՖԱ-ն ծրագրել է կորոնավիրուսի պատճառով ձևափոխել 2020-2021թթ. եվրագավաթների որակավորման փուլերը: Ամենայն հավանականությամբ, որակավորման փուլի խաղերը կրճատվելու են: Վատագույն սցենարի դեպքում դրանք ընդհանրապես չեն կայանա, հայտնում է բրիտանական The Times-ը:

Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության սկիզբն արդեն տեղափոխել է հոկտեմբեր, սակայն հնարավոր է դրանից առաջ ժամանակ չլինի որակավորման փուլի համար:

ՉԼ-ի խմբային փուլի 32 տեղերից միայն 6-ն են հասանալի որակավորման փուլի թիմերին: Մյուս 24-ի իրավունքն ուժեղագույն ազգային առաջնություններում բարձր տեղեր զբաղեցրած ակումբերինն են, իսկ ևս 2-ը` ՉԼ-ի ու ԵԼ-ի նախորդ խաղարկության հաղթողներինը:

ՈւԵՖԱ-ի հիմնական ծրագիրն է` որակավորման փուլն անցկացնել մեկ խաղով:

Այլ տարբերակ է միանգամից սկսել որկավորման 4-րդ փուլից (փլեյ-օֆֆ), որին կմասնակցեն ամենաբարձր վարկանիշ ունեցող երկների թիմերը: Մյուս երկրների ակումբներին, այդ թվում Հայաստանին, կհատկացվի ֆինանսական փոխհատուցում:

Եվրոպա լիգայում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ խմբային փուլի 48 մասնակիցներից միայն 17-ն են անմիջական ուղեգիր ունենում, մյուսները պետք է որակավորման փուլ հաղթահարեն:

Սպասվում է, որ վերջնական որոշումը կայացվելու է մայիսի 27-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000