Որոնել
Արխիվ
08.05.2020  21:41

Տարիներ անց խոստովանություն պայմանավորված խաղի մասին, որն «Արարատի» դեմ էր

Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Եվգենի Լովչևը «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում խոստովանել է, որ 1970 թվականին «կարմրասպիտակները» պայմանավորված խաղ են անցկացրել Օդեսսայի «Չեռնոմորեցի» հետ, որը կարող էր Երևանի «Արարատին» դուրս թողնել ԽՍՀՄ առաջնությունից:

«Հենց սկզբից ամեն ինչ տարօրինակ էր: Ինչ-որ մարդիկ քայլում էին հյուրանոցում, զրուցում տղաների հետ: Իսկ մենք արդեն երրորդ տեղն էինք գրավել, և չէինք կարող բարձրանալ կամ նահաջել:  «Չեռնոմորեցը» վտանգավոր գոտում էր: Ինձ զարմացրեց Կավազաշվիլին»:

- Փող վերցրե՞լ էր:

- Վստահ եմ, որ վերցրել էր: Իսկ տարիներ անց Անզորը գլխավորեց պայմանավորված խաղերի դեմ կոմիտեն: Հիշեց Օդեսսայում տեղի ունեցածը, իբր նրան առաջարկել էին, բայց չէր վերցրել: Ես ասացի` վստահ եմ, որ վերցրել է:

- Իսկ այնպես էր խաղում, կարծես վերցրե՞լ էր:

- Վստահ եմ, որ գումար չէին վերցրել 3 ֆուտբոլիստներ. ես, Վիկտոր Պապաևը, ով մաքուր մարդ էր, և Նիկոլայ Աբրամովը: Բայց Կոլյային ընդմիջմանը փող բերեցին:

- Այ քեզ բան:

- Խաղը զարմանալի էր: Մեր հարձակվողին փոխանցում եմ կատարում, իսկ նա այն տալիս է մրցակցին: Մեզ ծաղրում էին:

- Ինչպե՞ս կարելի էր ընդմիջման ժամանակ գումար ուղարկել Աբրամովին:

- Մեզ մոտ ինչ-որ մեկը դա ղեկավարում էր: Դա այնպես չի արվում, որ յուրաքանչյուրին մոտենան և վճարեն: Ամեն ինչ նախապես է համաձայնեցվում:

- Իսկ Կավազաշվիլի՞ն:

 Նրա տրամադրությունից հասկացա` գիտի, որ ինչ-որ կերպ պետք է գոլ բաց թողնենք: Գենադի Լոգոֆետն ամեն ինչ գիտեր, և չէր եկել Օդեսսա:

- Ինչպե՞ս էիք նման իրավիճակում խաղում:

- Ինձ համար իսկական բացահայտում էր: Արդեն ընդմիջումից առաջ հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Գնդակն ինձ չեն փոխանցում:  Ընդմիջման ժամանակ Նիկիտա Սիմոնյանին (լեգենդար հայն այդ ժամանակ «Սպարտակի» գլխավոր մարզիչն էր-խմբ.) ասում եմ. «Նիկիտա Պավլովիչ, ես չեմ խաղալու»:  

Նա կանգնեց թիմի առջև. «Եթե սա շարունակվի, թույլ չեմ տա մեդալ ստանալ այդ մարդկանց»:

- Օրինակ` ո՞ւմ:

- Վլադիմիր Պետրովին ու ևս ինչ-որ մեկին: Խաղից հետո Ստարոստինը կանչեց ինձ: Հանգիստ հարցրեց` արդյոք կարծո՞ւմ եմ, որ խաղը «ծախված» էր: Այդ պահին միջամտեց Սիմոնյանը. «Նիկիտա Պետրովիչ, միթե՞ չէր երևում, որ խաղը ծախված էր»:

Արդյունքում, «Չեռնոմերցին» այդ հաղթանակը չօգնեց: «Արարատը» շրջանցեց նրանց:

- Որքան էին վճարել պայմանավորված խաղի համար:

- Յուրաքանչյուրին 500 ռուբլի: Ինձ հետո տղաները պատմեցին:

- Ո՞վ

- Չեմ ասի:


Նշենք, որ այդ  խաղում «Սպարտակը» զիջել է 0:1 հաշվով: Նույն օրը «Արարատը» 3:0 հաշվով հաղթել է արդբեջանական «Նեֆթչիին», իսկ վերջին 34-րդ տուրում 1:1 հաշվով խաղացել նույն «Չեռնոմորեցի» հետ: Երանցիները 29 միավորով գրավել են 12-րդ տեղը, իսկ օդեսսացիները 26 միավորով զբաղեցրել են 15-րդ հորիզոնականը և դուրս մնացել Բարձրագույն խմբից:  

Երեք տարի անց Սիմոնյանը գլխավորել է «Արարատը» և անմիջապես թիմին դարձրել չեմպիոն ու գավաթակիր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000