Որոնել
Արխիվ
08.05.2020  11:36

Նոբել Առուստամյան. «Արշակ Կորյանն ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը, Բայրամյանը` մտածում է»

«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարել է «Խիմկիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես է գալու Հայաստանի հավաքականում:

«Դուք կարող եք հիշել, թե ինչպես էր Արշակ Կորյանը համարվում «Լոկոմոտիվի» հույսը և Լեոնիդ Սլուցկիից շուտ մեկնել էր «Վիտես»: Հիմա նա «Խիմկիի» հետ մտել է ՌՊԼ, իսկ ինչ ավելի հետաքրքիր է.  որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Կորյանն էթնիկ հայ է, հանդես է եկել Ռուսաստանի հավաքականներում ընդհուպ մինչև Մ21 ընտրանի: Բայց վերջերս զրուցել է Հայաստանի ֆեդերացիայի և նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ, ով աշխատել է «Սևիլյայում»:  Մեծ է հավանականությունը, որ շուտով Կորյանը խաղադաշտ դուրս կգա Հենրիխ Մխիթարյանի հետ:

Դրա հետ մեկտեղ, Կորյանի կարգավիճակը Ռուսաստանում չի փոխվի. մյուս մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվելու: Ենթադրում եմ, որ նման նախադեպերը կանոնավոր կդառնան, և Կորյանը վերջին «ռուս հայը» չի լինի, ով ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը:

Որքանով ինձ հայտնի է, նույն ճանապարհով կարող է գնալ Խորեն Բայրամյանը: «Ռոստովի» ֆուտբոլիստն արդեն հրավեր է ստացել Հայաստանից, և ժամանակ է վերցրել մտածելու համար: Լսել եմ` Ստանիսլավ Չերչեսովն  արդեն մեկ տարի է «Ռոստովի» ղեկավարներին ակնարկում է, որ կարող է Բայրամյանի Ռուսաստանի հավաքական հրավիրել: Դա մինչև հիմա տեղի չի ունեցել, և չի ունենա, եթե Խորենը որոշի փոխի ֆուտբոլային քաղաքականությունը:

Այսպես, թե այնպես` Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն համալրվել, և, ով գիտե, բարձր տեղ գրավել առաջիկա Ազգերի լիգայում»,- իր Տելեգրամ-ալիքում գրել է հայ մեկնաբանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000