Որոնել
Արխիվ
06.05.2020  23:30

Աղբյուր. Հենրիխ Մխիթարյանը խնդրանքով դիմել է «Արսենալին»

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Իտլաիայում խաղում է վարձավճարով, խնդրանքով դիմել է «Արսենալին», որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները։

Ըստ corrieredellosport.it-ի՝ 31-ամյա խաղացողը լոնդոնյան թիմին դիմել է հետևյալ խնդրանքով․

«Իմ ժամանակը Լոնդոնում ավարտված է։ Հուսով եմ՝ ձեզ կհաջողվի հմաձայնության հասնել «Ռոմայի» հետ, որովհետև ցանկանում եմ մնալ այստեղ»։

Նշվում է, որ հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նույնպես հույս է հայտնել․ որ «Արսենալի» հետ բանակցությունները հաջող ավարտ կունենան և Հենրիխը կմնա։

Ամբողջական տրանսֆերի բանակցություններն ընթացքի մեջ են։ Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել ֆինանսական հարցերում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000