Որոնել
Արխիվ
06.05.2020  22:53

Մխիթարյանի փոխարեն Սանչեսին հրավիրելու տրանսֆերը` ԱՊԼ-ի պատմության վատագույների թվում

ESPN-ը կազմել է Անգլիայի Պրեմյեր լիգայի պատմության վատագույն տրանսֆերների ցանկը:

2018 թվականի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից Հենրիխ Մխիթարյանի փոխարեն «Արսենալից» Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու գործարքը զբաղեցրել է 11-րդ տեղը: Չիլիացին ձախողվել է «Օլդ Թրաֆորդում»` լինելով լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը 1,5 տարում ընդամենը 3 գոլ է խփել և չի դարձել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:

Վատագույն տրանսֆերների ցուցակը գլխավորել է Ալի Դիան, ում տրանսֆերը կատարվել է անհավանական թվացող պայմաններում: 1996 թվականին անհայտ անձնավորություն զանգահարել է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչին և ներկայացել որպես Ջորջ Վեա: «Ոսկե գնդակի» դափնեկրի անունից նա խորհուրդ է տվել պայմանագիր կնքել խոստումնալից սենեգալցու հետ, ով օրերս դուբլի հեղինակ է դարձել ազգային հավաքականի կազմում: Տրանսֆերից հետո պարզվել է, որ Դիան սիրողական լիգայի 31-ամյա ֆուտբոլիստ է:

Վատագույն տրանսֆերների տասնյակում են Դենի Դրինկուոթերի տեղափոխությունը «Չելսի», Անդրեյ Շևչենկոյի տեղափոխությունը կրկին «Չելսի», լոնդոնյան ակումբի մեկ այլ տրանսֆեր, երբ ձեռք է բերվել Ադրիան Մուտուն, այնուհետև հեռացվել թմրանյութ օգտագործելու համար, Մարիո Բալոտելիի տրանսֆերը` «Լիվերպուլ» և այլ գործարքներ:

Թոփ- 50-ը` այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000