Որոնել
Արխիվ
06.05.2020  21:28

ESPN. Մխիթարյանի աշխատավարձը` «Ռոմայի» ու «Արսենալի» միջև տրանսֆերի կարևոր գործոն

«Ռոման» ցանկանում է գնել իր կազմում վարձավճարով հանդես եկող «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը, սակայն մի քանի դժվարությունների առջև է կանգնել: ESPN-ի վստահեցնում է, որ հիմնական պատճաներից մեկը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի աշխատավարձն է:

31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը լոնդոնյան ակումբում շաբաթական կազմում է ավելի քան 200 հազար եվրո, ինչը «գայլերը» չեն կարող նրան վճարել մշտական պայմանագիր կնքելու դեպքում: Հռոմեացիներն հույս ունեն, որ «զինագործներն» այդ հարցում զիջման կգնան` նվազեցնելով տրանսֆերի համար պահանջովող գումարը: Ներկայումս անգլիացիները պահանջում են 11,5 միլիոն եվրո:

Աղբյուրը նշում է, որ «Ռոմայից» բացի որևէ այլ ակումբ ցանկություն չի հայտնել ձեռք բերել Մխիթարյանին: Պատճառներից մեկն այն է, որ Հենրիխը հրապարակայնորեն հայտնել է, որ ուզում է մնալ Հռոմում:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում 13 խաղում Մխիթարյանը դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000