Որոնել
Արխիվ
25.04.2020  19:47

Եվրոպայի ներկայիս ամենահավատարիմ ֆուտբոլիստները

Transfermarkt-ը ներկայացրել է եվրոպական թոփ-10 առաջնություններում հանդես եկող ներկայիս ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցանկը:

Առաջին տեղում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևն է: Նա «բանակայինների» գլխավոր թիմի կազմում է հանդես գալիս արդեն 17 տարի, 3 ամիս և 23 օր:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին երրորդ տեղում է, ևս երկու ֆուտբոլիստ Մադրիդի «Ռեալից» են:

Թոփ-10 հետևյալ տեսքն ունի.

1. Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ, 17 տարի, 3 ամիս, 23 օր)

2. Լոիկ Պերրեն («Սենտ-Էտիեն», 16 տարի, 9 ամիս 24 օր)

3. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 16 տարի, 3 ամիս, 23 օր)

4. Ֆրանչեսկո Մանյանելլի («Սասսուոլո», 14 տարի, 9 ամիս, 24 օր)

5. Ջորջիո Կյելլինի («Յուվենտուս», 14 տարի, 9 ամիս, 24 օր)

6. Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ», 14 տարի, 7 ամիս, 24 օր)

7. Սեմմի Բոսսուտ («Զյուլտե-Վարեգեմ», 13 տարի, 9 ամիս, 24 օր)

8. Բրունո Սորիանո («Վիլյառեալ», 13 տարի, 9 ամիս, 24 օր)

9. Խավի Լոպես («Էսպանյոլ», 13 տարի, 9 ամիս, 22 օր)

10. Մարսելո («Ռեալ Մադրիդ», 13 տարի, 3 ամիս, 23 օր)

 

Ուշագրավ է, որ թոփ-10-ում հինգ ֆուտբոլիստ Լա Լիգայից են:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000