Որոնել
Արխիվ
22.04.2020  11:47

ՈւԵՖԱ-ն «խիստ ցանկալի» խորհուրդ է տվել ՀՖֆ-ին և մյուս ֆեդերացիաներին

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մարտի կեսերին ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքներն ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների անդամների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ ներկայացվել են ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբների մասնակցությամբ մրցաշարերի պոտենցիալ օրացույցների մի քանի տարբերակներ:

ՈՒԵՖԱ-ն նաև հաստատել է հեթ-թրիք ծրագրի՝ ազգային ասոցիացիաներին հասանելիք գումարներն ըստ պլանի վճարելու պատրաստակամությունը:

Ազգային ասոցիացիաներին տրվել են խորհրդատվական ցուցումներ, ըստ որոնց խիստ ցանկալի է ավարտին հասցնել ազգային առաջնությունները և գավաթի խաղարկությունները:

Վերոնշյալ թեմաների վերաբերյալ որոշումները կկայացվեն հինգշաբթի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000