Որոնել
Արխիվ
21.04.2020  19:17

«Փյունիկի» փոխնախագահ Տարխանովը հիվանդանոցում է

«Փյունիկի» փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում:

«Թոքաբորբի հիվանդությամբ գտնվում եմ հիվանդանոցում: Հինգ անգամ կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, բայց պատասխանը բացասական էր: Այդ վիրուսով հիվանդ չեմ: Ինձ լավ եմ զգում, պարզապես թեթև մի փոքր ջերմում եմ:

Ընդհանրապես չեմ անհանգստանում: Թոքաբորբս միջին ծանրության է: Դեռ չեն ասում` երբ դուրս կգրեն: Առավոտյան դեղեր տվեցին: Կարող էի ընդհանրապես հիվանդանոց չպարկել, բայց որոշեցի գնալ այդ քայլին, հանգստանալ և մինչև վերջ ապաքինվել»,- championat.com-ի հետ զրույցում ասել է ռուս մասնագետը:

Նշենք, որ նախկին մարզիչը Ռուսաստանում է: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000