Որոնել
Արխիվ
17.04.2020  16:39

Գործակալ. «Գոլովինը երբեք Մխիթարյանի մակարդակով չի խաղա»

Ռուսաստանի հեղինակավոր գործակալ Տիմուր Գրուցկայային խնդրել են համեմատել «Մոնակոյի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Գոլովինին և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Գոլովինը 23 տարեկան է, իսկ Մխիթարյանը` 31: Այդ պատճառով նրանց միջև դիպուկ համեմատություն երբեք չենք կարող կատարել: Բայց այն, թե ինչպես էր Հենրիխը խաղում «Շախտյորում» և «Բորուսսիայում», Ալեքսանդրը երբեք չի կարող այդ մակարդակին հասնել:

«Մոնակոյում» Գոլովինը ցույց է տալիս, որ նա չի կարող միայնակ ազդել խաղի ելքի վրա: Նրա թիմը նույնիսկ երկրորդ տեղում չէ: Նրա տարիքում Հենրիխը «Շախտյորում» էր և բացարձակ թոփ-մակարդակի ֆուտբոլ էր ցուցադրում: Նա իսկապես արդյունք էր ապահովում:

«Ռոմայում» Մխիթրայանի վերջին 10 խաղերը պարզապես հիասքանչ էին: Նա գոլային գործողություններ է կատարում գրեթե յուրաքանչյուր խաղում»,- Instagram-ի ուղիղ եթերում ասել է գործակալը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000