Որոնել
Արխիվ
15.04.2020  22:06

Տալալաև. «Չելոյանցը 2 տարի փակ դռների դեմ պայքարելուց հետո որոշեց «Արմավիրին» հանել առաջնությունից»

«Արմավիրի» սեփականատեր Ջևան Չելոյանցը որոշում է կայացրել թիմին դուրս հանել Ռուսաստանի առաջին դիվիզիոնից (ФНЛ): Այդ թեմային Match TV-ի եթերում անդրադարձել է «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը։ 

«Ջևան Չելոյանցը մեծ ուժ է ներդնում ֆուտբոլը զարգացնելու համար։ Անձնապես ճանաչում եմ Չելոյանցին, ում հետ Հայաստանում էլ ենք շատ հաճախ հանդիպել։ Այնտեղ նա նույնպես ունի ակումբ՝ «Ուրարտուն», որին զարգացնում է և շատ լավ պայմաններ է ստեղծում։

«Արմավիրի» համար նա շատ բան է արել՝ բարձրացնելով որոշակի մակարդակի, վերակառուցվել է ստադիոնը։ Փորձել է զարգացնել ակադեմիան, որի համար 1,5 տարի տարածք էր նախապատրաստում իր հաշվին դաշտեր, հանդերձարաններ կառուցելու համար, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները կարողանան մարզվել այնտեղ։

Այնուամենայնիվ, չհաջողվեց համաձայնության հասնել այդ ամենն իրականացնելու համար։ Կամ մեծ գումար են խնդրում կամ առաջարկում են տարածքներ, որոնք ճահճային են և այլն։ Հենց սա է այսօրվա ֆուտբոլային իրականությունը։ Մարդը 2 տարի փակ դռների դեմ  պայքարելուց հետո ասել է․ «Եթե չեք ցանկանում, որ իմ գումարները ներդնեմ և զարգացնեմ երիտասարդ ֆուտբոլիստներին մարզերում՝ խնդրեմ, կդադարեցնեմ»։ Չգիտեմ՝ արդյոք նա հետագայում կօգնի ակադեմիային այնպես, ինչպես հիմա էր անում Արմավիրում։  Ամենայն հավանականությամբ, իմանալով այդ մարդու վերաբերմունքը ֆուտբոլին, նա կմնա։

Արթուր Սողոմոնյանը («Փյունիկի» սեփականատեր․ խմբ․) նույն տեսակն ունի։ Ինչ էլ պատահի՝ կարող է «Փյունիկից» հրաժարվել, բայց ակումբի դպրոցը միշտ կպահի։

Այս ամենը ցավալի է։ Այժմ հանդիպում ու ինչ-որ որոշում է պետք, բայց մարդիկ այլ, գուցե ավելի կարևոր հարցերով են զբաղված՝ կյանքեր փրկելով և վիրուսից ազատվելով»,- ասել է ռուս մասնագետը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000