Որոնել
Արխիվ
13.04.2020  17:36

Հաղթեց Ռոնալդոյին. Բաջջոն ընտրվեց Ա սերիայի վերջին 30 տարվա լավագույն ֆուտբոլիստ (PHOTO)

Eurosport-ը 6 օր տևած հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի 1990-2020 տարիների ընթացքում Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին: Նախապես ընտրված 32 ֆուտբոլիստները փլեյ-օֆֆի համակարգով բաժանվել են զույգերի: Հաղթողին որոշել են երկրպագուները, և նա անցել է հաջորդ փուլ:

Վերջին 30 տարվա  Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոբերտո Բաջջոն: Եզրափակչում իտալացին հաղթել է «Ինտերում» իր նախկին թիմակից, բրազիլացին Ռոնալդոյին:

Եզրափակչի ճանապարհին «պոչիկը» պայքարից դուրս է թողել Անտոնիո Դի Նատալեին, Կրիստիան Վիերիին, Ջանլուիջի Բուֆֆոնին և Անդրեա Պիրլոյին:  «Ֆենոմենը» եզրափակիչ է հասել հաղթելով` Էրնան Կրեսպոյին, Զլատան Իբրահիմովիչին, Ալեսանդրե Դել Պիերոյին և Ֆրանչեսկո Տոտտիին:

Փլեյ-օֆֆի աղյուսակը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000