Որոնել
Արխիվ
11.04.2020  17:45

«Արարատ-Արմենիային» 3 գոլ խփած ֆուտբոլիստը` ԱՊԼ-ում. պաշտոնական տրանսֆեր կորոնավիրուսի ժամանակ

Լյուքսեմբուրգի հավաքականի ու «Դյուդելանժի» հարձակվող Դանել Սինանին կարիերան շարունակելու է «Նորվիչում»:

Անգլիական ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ 3 տարվա պայմանագիր է կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ: Վինգերն ազատ խաղացողի կարգավիճակով իր նոր թիմին է միանալու հաջորդ մրցաշրջանից:

Ընթացիկ մրցաշրջանում Սինանին 30 խաղում 24 գոլ է խփել և 8 գոլային փոխանցում կատարել: Գոլերից 9-ը նա խփել է Եվրոպա լիգայում (որակավորում և խմբային փուլ), որոնցից 3-ը` «Արարատ-Արմենիայի» դարպասը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000