Որոնել
Արխիվ
07.04.2020  01:06

Գվարդիոլայի մայրը մահացել է կորոնավիրուսից

Դոլորես Սալա Կրիոն, ով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մայրն է, կյանքից հեռացել է կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է «քաղաքայինների» թվիթերյան էջը։

82-ամյա Կարիոն մահացել է Բարսելոնայում։ «Ման․ Սիթին» ցավակցություն է հայտնել հանրահայտ մարզչին, նրա ընտանիքին և հարազատներին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իսպանիայում մահացել է 13 հազարից ավելի մարդ։ Վարակվածների թվով Իսպանիան աշխարհում 2-րդն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000