Որոնել
Արխիվ
06.04.2020  12:14

Զավեն Բադոյան. «Թիմը շատ է հզորացել և փաստացի մասնակցում է չեմպիոնական մրցավազքին»

Երևանի «Արարատի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է, թե ինչ մթնոլորտ է թիմում կարանտինային պայմաններում:

- Զավեն ի՞նչ մթնոլորտ է թիմում:

- Թիմում ամեն ինչ նորմալ է, ֆուտբոլիստները մեկուսացված են Ձորաղբյուրի մարզաբազայում, նախապատրաստվում են առաջնության վերսկսմանը: Ֆիզիկական վիճակը փորձում ենք պահել՝ մարզվելով մարզասարքերով: Այստեղ, ինչպես գիտեք, բոլոր պայմանները կա մարզավիճակը ինչ-որ չափով պահելու համար, այնպես որ չենք դժգոհում: Նախքան այս իրավիճակը թիմը ապրում էր հյուրանոցում, սակայն որոշեցինք տեղափոխվել մարզաբազա՝ ֆիզիկական վիճակին հետևելու համար:

- Վերջերս խոսակցություններ էին պտտվում կապված ֆուտբոլիստների աշխատավարձերի ուշացման հետ, ինչ կասես դրա մասին:

- Անկեղծ ասած նման խոսակցություններ չեմ լսել և զարմանում եմ, թե որտեղից նման տեղեկություն, անգամ մարտ ամսվա աշխատավարձը ստացել ենք մի քանի օր առաջ և ամբողջությամբ:

- Երկար ժամանակ է խաղում ես «Արարատի» կազմում, ի՞նչ համեմատական կարող ես անցկացնել ներկայիս և նախորդ մրցաշրջանի կազմի միջև:

- Միանշանակ կարող եմ ընդգծել, որ թիմը շատ է հզորացել և փաստացի մասնակցում ենք չեմպիոնական մրցավազքին: Կարծում եմ, որ լավ հնարավորություններ ունենք: Կարող եմ փաստել և ակնառու է, որ ակումբի հովանավորներն այս տարի անհամեմատ շատ ներդրում են անում, որպեսզի թիմը հասնի ցանկալի արդյունքի:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000