Որոնել
Արխիվ
04.04.2020  18:38

Ղադիմյանի հարվածները գոլի չվերածվեցին

Բելառուսի առաջնության երրորդ տուրում «Նեմանը» հյուրընկալվեց Սոլիգորսկի «Շախտյորին»: Արձանագրվեց 0:0 հաշվով ոչ-ոքի:

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը հյուրերի մեկնարկային կազմում էր: Նա փոխարինվեց 85-րդ րոպեին:

Հանդիպման ընթացքում 27-ամյա կիսապաշտպանը մի քանի հեռահար հարվածներ կատարեց, որոնցից մեկը շատ մոտ էր գոլով ավարտվելուն: Եվս մեկ դրվագում Գեղմամի շքեղ փոխանցմանը թիմակիցը չէր սպասում, որ նպաստավոր դիրքից գրավեր դարպասը:

Երկու թիմերն էլ 4 միավորով կիսում են 5-6 տեղերը: 

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000