Որոնել
Արխիվ
01.04.2020  19:39

Ի՞նչ կարդալ, ի՞նչ դիտել. Վահագն Այվազյանի խորհուրդը

Եթե արդեն հասցրել եք դիտել Արսեն Բեգլարյանի առաջարկած ֆիլմերն ու սերիալները ու մտածում եք, թե էլ ինչ կարելի է անել։ Օգնության է հասնում «Ուրարտուի» ֆուտբոլիստ Վահագն Այվազյանը, ով խոսել է երևանյան ակումբի պաշտոնական կայքի հետ:

Այս անգամ էլ 27-ամյա ֆուտբոլիստն է առաջարկում ձանձրույթից խուսափելու իր տարբերակները․

Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ

Ես կառաջարկեմ իմ ամենասիրելի ֆիլմերից։ Վստահ եմ, որ շատերը դիտել են դրանք, բայց հիմա այնպիսի ժամանակահատված է, որ կարելի է նորից դիտել այդ հրաշալի կինոնկարները։ Առաջարկում եմ դիտել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, իսկ տրամադրությունը բարձրացնելու համար խորհուրդ կտամ դիտել «1+1» անկրկնելի կատակերգությունը։

Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ

Ինքս հիմա կարդում եմ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ ինքակենսագրականը» գիրքը։ Շատ հետաքրքիր մանրամասներ կան «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր լեգենդի կյանքից։ Անվանի մասնագետի խորհուրդներն էլ կարևոր են ոչ միայի ֆուտբոլիստենրի, այլև բոլոր համար։

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ

Եթե չեք դիտել, ապա անպայման դիտեք «Սև ցուցակ» (“Black List”) սերիալը։ Այն շատ հետաքրքիր լուծումներով ու զարգացումներով կինոնկար է։ Վստահ եմ, որ այն ավելի հետաքրքիր կդարձնի ձեր կյանքն այս շրջանում։

Ի՞ՆՉ ԼՍԵԼ

Վերջերս դիտեցի “Project LA”-ի մենահամերգի տեսագրությունը։ Գոռ Սուջյանի կատարումները պարզապես հիացրին ինձ։ Խորհուրդ կտամ «Յութուբում» փնտրել ու լսել նրանց երգերը։ Չեք փոշմանի։

Ի՞ՆՉ ԽԱՂԱԼ

Քանի որ հիմնականում բոլորը սմարթֆոններով են օգտվում, ես խորհուրդ կտայի խաղալ “PES2020”-ի հեռախոսային տարբերակը։ Այն լավ գրաֆիկա ունի ու կան հետաքրքիր առաջնություններ, որոնց կարելի է մասնակցել։  Այն նույնպես կարող է ձեր ժամանակն ավելի հետաքրքիր դարձնել։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս ժամանակահատվածում ամենակարևոր խորհուրդը՝ տանը մնալն է։ Եղեք տանը, գտեք հետաքրքիր զբաղմունքներ, մնացեք ձեր հարազատների կողքին։ Տանից դուրս չգալով մենք առաջին հերթին օգնում ենք ինքներս մեզ՝ առողջ մնալ, նաև օգնում ենք բժիշկներին, որ նրանք էլ հնարավորինս թեթև գրաֆիկով աշխատեն ու առավելագույնս շուտ կարողանան բուժել վարակվածներին։

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000