Որոնել
Արխիվ
31.03.2020  22:27

ՈւԵՖԱ-ն հայտնեց Նեյմարին հրելու համար որակազրկման աստիճանը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանի պատժի մանրամասները:

26-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է երկու խաղով:

Ջանը պատժվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում պատասխան խաղում (0:2) Նեյմարին հրելու համար: Նա այդ դրվագի պատճառով կարմիր քարտի է արժանացել:

Հիշեցնենք, որ երկու հանդիպումների արդյունքում (3:2) փարիզյան ակումբը մտել է քառորդ եզրափակիչ:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000