Որոնել
Արխիվ
31.03.2020  21:51

«Երևան». «Մեր հայ ֆուտբոլիստները 4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ ՀՖՖ-ն մեր գումարը տվել է ուրիշներին»

«Երևան» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է ՀՖՖորոշումը մյուս ակումբենրի միջև բաշխել ՈւԵՖԱ-ից ստացած գումարները:

«Երեկ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեց, համաձայն որի Բարձրագույն խմբի առաջնության ակումբները ստացել են ՈՒԵՖԱ-ի կողմից հատկացված համերաշխության վճարները։

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ «Երեւան» ՖԱ-ի հայ ֆուտբոլիստները չեն ստացել իրենց 4-5 ամսվա աշխատավարձերը։ Սրա մասին ֆեդերացիան տեղյակ է եղել ամիսներ շարունակ։ Նման իրավիճակում, երբ բազմաթիվ հայ երիտասարդներ ամիսներով գումար չեն ստացել, ֆեդերացիան որոշում է ՈՒԵՖԱ-ից ստացված միջոցները, որում իր մասնաբաժինն ուներ նաեւ Երեւան ՖԱ-ն, բաշխել մյուս թիմերի միջև, երբ կարելի էր ինչ-որ չափով ֆինանսապես փոխհատուցել հայ ֆուտբոլիստներին»,- գրված է հայտարարությունում։

Հիշեցնենք,  որ ՀՖՖ-ն իր այդ որոշումը հիմանավորել է նրանով, որ «Երևանը» դուրս է եկել Հայաստանի առաջնությունից:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000