Որոնել
Արխիվ
31.03.2020  18:17

«Նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում». ՀՀ նախագահի և վարչապետի ցավակցական ուղերձները Լևոն Արոնյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և երկրի նախագահ Արմեն Սարգսյանն իրենց ցավակցություններն են հղել Լևոն Արոնյանին՝ իր կնոջ Արիանե Կաոլիի մահվան կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից: Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում: Սիրելի Լևոն, Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

«Սիրելի՛ Լևոն, անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիաննե Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիաննեին, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիաննե: Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»,- գրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000