Որոնել
Արխիվ
31.03.2020  12:14

«Պինդ եղի'ր, Լևոն...». Կասպարովը, Կառլսենը, Ռաջաբովը և մյուսները ցավակցում են Արոնյանին

Շախմատային աշխարհը սգում է Լևոն Արոնյանի կնոջ՝ շախմատիստուհի Արիանե Կաոլիի մահը և իր ցավակցական ուղերձները հղում Լևոնին:

Իրենց թվիտերյան գրառումների միջոցով Արոնյանին ցավակցել են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, շախմատի միջազգային ֆեդերացիան:

«Խորին ցավակցություններս, Լևոնին, և բոլոր այն բազմաթիվ մարդկանց, որոնց կյանքերը լուսավորվել են Արիանեի շնորհիվ»,- աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարով:

«Մեզնից ոչ ոք չգիտի՝ ինչքան է ապրելու այս երկրի վրա: Այս նորությունը ծայրահեղ ողբերգական է և տխուր»,- ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրա:

«Խոսքեր չունեմ: Ցավալի է լսել այս մասին»,- Մագնուս Կառլսեն:

«Աստված իմ... Պինդ եղիր: Ցավակցում եմ»,- Յան Նեպոմնյաշչի:

«Սիրելի Լևոն: Ընդունիր մեր խորին ցավակցությունները: Մենք ճանաչում էինք Արիանեին, երբ նա դեռ պատանի տարիքում, իսկ հետո դարձավ քո կինը: Նա միշտ այնքան ընկերական էր ու քաղաքավարի: Այնքան հետաքրքրություններ ուներ, որոնք միասին կիսում էիք: Մեր աղոթքներն ու մտքերը քեզ հետ են»,- Վիշվանաթան Անանդ:

«Մեր խորին ցավակցությունները Լևոն Արոնյանին իր կնոջ՝ Արիանեի կորստի հետ կապված... Խոսքերը չեն կարող նկարագրել մեր ցավն ու շոկը: Ամբողջ սրտից ցանկանում ենք ուժ և համբերություն ենք ցանկանում Լևոնին, նրանց ընտանիքին և ընկերներին»,- ասվում է ՖԻԴԵ-ի հայտարարությունում:

Արոնյանին իրենց ցավակցական ուղերձներն են հղել ադրբեջանցի շախմատիստներ Թեմուր Ռաջաբովն ու Ռաուֆ Մամեդովը, հոլանդացի շախմատիստներ Անիշ Գիրին, Ռոբին վան Կամպենը և Էրվին Լ՛Ամին, հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնան, ուկրաինացի շախմատիստ Պավել Էլյանովը, ԱՄՆ ներկայացնող Տաթև Աբրահամյանը, վրացի շախմատիստուհի Նազի Պաիկիձեն, անգլիացի շախմատիստներ Նայջել Շորթն ու Մայքլ Ադամսը, հունգարուհի աշխարհի նախկին չեմպիոն Հուդիթ Պոլգարը, ռուս գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինն ու Պյոտր Սվիդլերը, ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, շախմատիստուհիներ  Հարիկա Դրոնովալին, Ժու Չենը, Ալեքսանդր Կոստենյուկը, Սաբինա Ֆոյսորը, Անա Մատնաձեն, շվեյցարացի շախմատիստ Յանիկ Պելետիեն, ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, շախմատիստ, ներկայումս ԱՄՆ-ում աշխատող մարզիչ Մելիքսեթ Խաչիյանը, խորվաթ թենիսիստ Իվան Լյուբիչիչը:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000