Որոնել
Արխիվ
30.03.2020  21:24

ՊՍԺ-ն կարող է 215 միլիոն եվրոյի կորուստ ունենալ, եթե մրցաշրջանն ավարտվի հունիսին

ՊՍԺ-ն ֆինանսական լուրջ կորուստներ է ունենալու, եթե մրցաշրջանն ավարտվի հունիսի 30-ին:

L’Equipe-ը հաշվարկել է, որ փարիզցիները սպասված եկամուտը չեն ունենա հեռուստատեսային վաճառքներից, տոմսերի վաճառքներից և VIP տեղերի աբոնեմենտներից:

Սպասվում է, որ Լիգա 1-ի խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների: «Պարկ դե Պրենսում» նախատեսված վերջին 5 հանդիպումներից ՊՍԺ-ն հույս ուներ 30 միլիոն եվրո վաստակել:

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի բյուջեն 638 միլիոն եվրո էր: Վատագույն դեպքում նրանք կվաստակեն այդ գումարից 215 միլիոն պակաս:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000