Որոնել
Արխիվ
30.03.2020  23:12

8 ամիս անց «Ռեալի» ֆուտբոլիստն ապաքինվեց վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Մարկո Ասենսիոն ամբողջովին ապաքինվել է վնասվածքից: Այդ մասին հայտնում է As.com-ը:

Իսպանացին ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել 2019 թվականի ամռանը և օգոստոսին վիրահատության էր ենթարկվել:

24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է միանալ թիմի մարզումներին, երբ կորոնավիրուսի վարակից հետո «Ռեալը» վերադառնա բնականոն աշխատանքներին:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000