Որոնել
Արխիվ
30.03.2020  19:53

Մեսսին հայտարարեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստների աշխատավարձերի 70 տոկոսով կրճատման մասին

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պաշտոնական հայտարարություն է կատարել կորոնավիրուսի պատճառով թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատման մասին: Արգենտինացին հարձակվողը նշել է, որ նրանք որոշել են 70 տոկոսվ կրճատել իրենց աշխատավարձերը, ինչպես նաև գումար են հավաքելու, որպեսզի ակումբի աշխատակիցներն ամբողջ աշխատավարձերը ստանան:

««Այս դժվար ժամանակներում շատ բաներ են ասվել «Բարսելոնայում» աշխատավարձերի մասին: Մենք ուզում էինք պարզաբանել, որ միշտ ցանկացել ենք նվազեցնել աշխատավարձերը, որոնք ստանում ենք, որովհետև հասկանում ենք` այս իրավիճակը դուրս է բոլոր չափանիշներից:

Ֆուտբոլիստները պետք է առաջինն օգնեն մեր ակումբի, երբ նա խնդրում է այդ մասին: Շատ անգամ դա մեր կամքով ենք արել, այլ դեպքերում անհրաժեշտություն կամ կարևոր ենք համարել: Այդ պատճառով չենք դադարում զարմանալ, որ ակումբում կան մարդիկ, որոնք փորձում էին մեզ խոշորացույցի տակ դնել ճնշելու համար` դրդելու անել այն, ինչ մենք առանց այդ էլ պատրաստվում էինք հայտարարել:

Իրականում համաձայնությունը հետաձգվեց մի քանի օրով, որովհետև փնտրում էինք բանաձև, թե ինչպես օգնենք ակումբին և նրա աշխատակիցներին այս դժվար ժամանակներում: Եկել է ժամանակը հայտարարել, որ մեր աշխատավարձերը 70 տոկոսով կրճատելուց բացի նաև գումար ենք հավաքելու, որպեսզի ակումբի մյուս աշխատակիցները կարողանան իրենց ամբողջ աշխատավարձերը ստանան:

Եթե մինչև հիմա չենք խոսել այդ մասին, ապա այն պատճառով, որ մեզ համար գլխավորը լուծում գտնելն էր, որը կօգներ ակումբին, ինչպես նաև նրանց, որոնք ամենաշատն են տուժել այս իրավիճակից»,- ինստագրամյան իր էջում գրել է Մեսսին:

Արգենտինացու հայտարարությունը րոպեներ հետո իրենց էջերում են տեղադրել կատալոնական ակումբի մյուս ֆուտբոլիստները:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000