Որոնել
Արխիվ
29.03.2020  23:29

Աղբյուր. «Ուրալի» լեգիոներները մեկ ամսով ուղարկվել են իրենց երկրներ

«Ուրալն» իր ֆուտբոլիստներին արձակուրդ է տրամադրել մինչև մայիսի 1-ը: Դա կապված է կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանի առաջնության դադարեցման հետ:

Р-Спорт-ը վստահեցնում է, որ եկատերինբուրգցիների լեգիոներները թույլտվություն են ստացել մեկնել իրենց երկներ, և արդեն հեռացել են Ռուսաստանից:

Հիշեցնենք, որ «Ուրալի» լեգիոներների թվում է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000