Որոնել
Արխիվ
29.03.2020  20:24

Ֆերդինանդ. «Ինձ կմեղադրեն «Լիվերպուլին» չսիրելու մեջ, բայց առաջնութունը պետք է չեղարկվի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կոչ արել խիստ քայլերի դիմել Պրեմյեր լիգայի դադարեցված առաջնության վերաբերյալ:

«Եթե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ոչինչ չփոխվի, հարկավոր է ԱՊԼ-ն չեղյալ հայտարարել և հաջորդ մրցաշրջանից այն զրոյից վերախաղարկել: Շատ մարդիկ, օրինակ «Լիվերպուլի» երկրպագուները, կասեն, որ ես պարզապես չեմ ուզում նրանց թիմը չեմպիոն դառնա: Եթե իմ թիմը նույն իրավիճակում լիներ, ես կմտածեի մարդկանց առողջության ու հասարակության մասին, այլ ոչ թե իմ օգուտի:  Կապ չունի, թե այդ պահի դրությամբ ով է առաջատարը, ՉԼ-ի գոտում գտնվողը, մրցաշարից դուրս մնացողը կամ Չեմպիոնշիփի ֆավորիտը:

Կարծում եմ` չեղարկելու որոշումը պետք է պարզ լինի բոլորի համար, ինչպես սպիտակը և սևը: Ինչ որոշում էլ կայացվի, կլինեն գոհ և դժգոհ մարդիկ: Բայց նման իրավիճակում ոչ ոք չպետք է չեմպիոն ճանաչվի: Դա փաստ է»,- BT Sport-ի եթերում ասել է անգլիացին:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ավարտից 9 տուր առաջ «Լիվերպուլը» 25 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000