Որոնել
Արխիվ
29.03.2020  19:44

«Ռեալն» այլ ճանապարհ է ընտրել. աշխատավարձերի կրճատում չի լինի

Մադրիդի «Ռեալը» որոշել է կորոնավիրուսի պատճառով չկրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը: As-ը գրում է, որ նման որոշման պատճառ է դարձել թիմի դրական ֆինանսական վիճակը: Վերջին 10 տարում «սերուցքայինները» 324 միլիոն եվրոյի օգուտ են ստացել:

Մեծ նշանակություն ունի, որ «արքայական ակումբը» համեմատաբար քիչ գումար է ծախսում աշխատավարձերի վրա, ի տարբերություն, պրինակ, «Բարսելոնայի»: Խաղացողներին «Ռեալը» տարեկան 283 միլիոն է ծախսում, իսկ կատալոնացիները` 427, այդ պատճառով նրանք խնդիրներ ունեն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատման են գնալու այնպիսի գրանդ ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Բավարիան» և «Յուվենտուսը»:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000