Որոնել
Արխիվ
28.03.2020  21:58

400 աշխատողներ և գլխավոր մարզիչը պաշտոնանկ են արվել կորոնավիրուսի պատճառով

Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան (AUF) խիստ քայլ է կատարել կորոնավիրուսի պատճառով: AUF-ը պաշտոնանկ է արել գրեթե բոլոր աշխատակիցների` 400 մարդու: Նրանց թվում է հավաքականի բազմամյա գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը:

Ասոցիացիան հայտարարել է, որ դա բոլոր աշխատակիցներին թույլ կտա ապահովագրության նպաստ ստանալ:

Մյուս աշխատակիցների հետ պայմանագրերը ժամանակավորապես դադարեցվել են:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000