Որոնել
Արխիվ
28.03.2020  18:06

Ժորժե Ժեզուշ. «Ֆելիշը դառնալու է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

«Բենֆիկայի» նախկին գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մեծ հույսեր է կապում «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի հետ: Պորտուգալացու համար մադրիդցիները 127 միլիոն եվրո են վճարել:

«Չեմ կասկածում, որ Ֆելիշը դառնալու է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա դեռ պատանի է, ընդամենը` 20 տարեկան: Երիտասարդների համար հեշտ է Պորտուգալիայում իրենց դրսևորել, այն Եվրոպայի ուշադրության կենտրոնում է:

Պորտուգալիայում նախկինում ամենաէժան գնով խաղացողներն էին: Ակումբները քիչ էին վաստակում, իսկ թոփ-ակումբները պարզապես գալիս և տանում էին տաղանդներին: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Տաղանդներին վաճառում են 50, 70 և նույնիսկ 127 միլիոն եվրոյով»,- «Ֆլամենգոյի» մարզչի խոսքերն է մեջբերում As-ը:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000