Որոնել
Արխիվ
28.03.2020  20:36

RMC Sport. Մեսսին պատմության լավագույն դրիբլինգ ունեցողն է. նա եզրափակչում հաղթել է Ռոնալդինյոյին (PHOTO)

RMC Sport-ն ուշագրավ մրցույթ է անցկացրել իր ընթերցողների շրջանում: Պատմության լավագույն խաբքեր կատարողի համար մրցույթում 32 ֆուտբոլիստներ բաժանվել են փլեյ-օֆֆի զույգերի` 1/16 եզրափակչից սկսած: Յուրաքանչյուր զույգի հաղթողը որոշվել է երկրպագուների կողմից, և տվյալ ֆուտբոլիստն անցել է հաջորդ փուլ:

Հաղթող է դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Նա եզրափակչում նվազագույն առավելությամբ հաղթել է կատալոնական թիմի նախկին առաջատար Ռոնալդինյոյին: Լիոնելի օգնին են քվեարկել 50,7 տոկոս ընթերցողները, իսկ բրազիլացուն` 49,3:

Արգենտինացին երզափակչի ճանապարհին առաջ է անցել Դենիս Բերգկամպից, Կակայից, Զինեդին Զիդանից և բրազիլացի Ռոնալդոյից:

Ռոնալդինյոն եզրափակիչ է հասել` հաղթելով Հակիմ Զիեշին, Արյեն Ռոբբենին, Յոհան Կրուիֆին և Նեյմարին:

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 1/8 եզրափակչում պարտվել է Յոհան Կրուիֆին:

Բոլոր զույգներն ու հաղթողները` լուսանկարում:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000