Որոնել
Արխիվ
28.03.2020  11:21

Կորոնավիրուսը հասավ հայկական սպորտ. ամենասպասելի տեղից

Լոնդոնում օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի կազմում կորոնավիրուսի դեպք է գրանցվել: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքմաարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ չի նշվում՝ արդյոք վարակվածը բռնցքամարտիկ է, թե մարզիչ: Նաև նշենք, որ Հայաստանի հավաքականը Լոնդոն էր մեկնել այսպես կոչված «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի» նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, և պատվիրակության մեջ կային նաև այդ ֆեդերացայի անդամնե: ՀԲՖ-ի հայտարարության մեջ նշված «պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձիք», հնարավոր է, հենց այդ ֆեդերացիայի անդամներ լինեն:

Հիշեցնենք, որ վարկանիշային մրցաշարի ընթացքում 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուեղեգիր նվաճեց, մնացած մարզիկներից միայն երկուսն էին պայքարից դուրս մնացել, երբ մրցաշարն ընդհատվեց: Նախատեսվում է, որ մրցաշարը կշարունակվի այն փուլից, երբ ընդհատվել է, սակայն հստակ ժամկետներ հայտնի չեն:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000