Որոնել
Արխիվ
27.03.2020  19:10

Ի՞նչ անել տանը. Հետաքրքիր խորհուրդներ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից կողմից

Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը երևանյան ակումբի կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսի ժամանակ ինչպես է տանը ժամանակն անցկացնում: Նա խորհուրդներ է տվել, թե ինչ կարելի է նայել, լսել ու կարդալ՝ ձանձրույթից խուսափելու համար․

 

Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ

Վերջերս դիտել եմ «Կանաչ գիրքը»։ Այն հայտնի երաժիշտ Դոն Շիրլիի ու նյույորքյան թիկնապահ Տոնի Վալելոնգի ընկերության պատմությունն է։ Ինձ դուր է գալիս Վիգո Մորտենսենի դերասանական խաղը, ես նրա տաղանդի երկրպագուն եմ։ Խորհուրդ եմ տալիս դիտել այդ կինոնկարը, ես այն շատ հավանեցի։ Մահերշալա Ալին այդ դերի համար արդարացիորեն արժանացել է «Օսկարի»։

Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ

Հիմա ես կարդում եմ Ռիչարդ Մետիսոնի  «Ես լեգենդ եմ» վեպը։ Ի դեպ համանուն ֆիլմ կա, որտեղ գլխավոր դերում Ուիլ Սմիթն է։ Սկզբից ֆիլմն եմ դիտել՝ դուրս եկավ և ցանկացա բնօրինակը կարդալ։ Ֆանտաստիկա ժանրը սիրում եմ, դրա համար էլ այդ գիրքը խորհուրդ կտամ։

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ՆԱՅԵԼ

Ես հիմա դիտում եմ «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալը։ Փորձում եմ սերիալներն անգլերեն դիտել, գոնե տիտրերով, որովհետև այն օգնում է խոսակցական լեզվին։ Մեր օրերում օտար լեզուների իմացությունը շատ կարևոր է։ Այնպես, որ դա և հաճելի է և օգտակար։

Ի՞ՆՉ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵԼ

Չգիտեմ։ Լսեք լատինամերիկյան ինչ-որ բան, որովհետև նրանց երգերը տրամադրությունը բարձրացնում են։

Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ “YOUTUBE”-ՈՒՄ

“Youtube”-ում ես սովորաբար նայում եմ ֆուտբոլին ու բասկետբոլին վերաբերող տեսանյութեր։ Դիտում եմ նաև խոհարարական կոնտենտ պարունակող վիդեոներ։ Սիրում եմ նայել, թե ինչպես են կերակուրներ պատրաստում։ Չնայած ինքս գործնականում այդ ամենը չեմ կիրառում։

Ի՞ՆՉ ԽԱՂԱԼ

Ես ընկերներիս հետ խաղում եմ “FIFA” և “PUBG”: Հենց այդ երկու վիդեոխաղերն էլ խորհուրդ կտամ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Մի՛ հիվանդացեք։ Այս դժվար պահին եղեք գիտակից  ու պատասխանատու։ Կհանդիպենք խաղադաշտում։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000