Որոնել
Արխիվ
27.03.2020  16:51

Անգլիական գրանդը ցանկանում է հրավիրել Նոյերին

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը դեռ նոր պայմանագիր չի կնքել ակումբի հետ, ինչը կարող է նրա հեռանալու պատճառը դառնալ: Գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը, իսկ մյունխենցիներն առաջարկում են 1 տարով երկարաձգել այն: Դա ձեռնտու չէ 34-ամյա ֆուտբոլիստին, ով երկարաժամկետ համաձայնագիր է ուզում:

Bild-ը գրում է, որ իրավիճակից կարող է օգտվել «Չելսին», որը նոր դարպասապահ է փնտրում: «Կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դժգոհ է Կեպա Արիսաբալագայի խաղից, ում համար ռեկորդային` 80 միլիոն եվրո է վճարել:

Հիշեցնենք, որ Բավարիան արդեն ձեռք է բերել «Շալկեի» դարպասապահ Ալեքսանդ Նյուբելին, ով մյունխենցիներին միանալու է ամռանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000