Որոնել
Արխիվ
27.03.2020  10:23

Շախմատ. Հավակնորդների մրցաշարը 7-րդ տուրից հետո հետաձգվեց

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարել է հավակնորդների մրցաշարի դադարեցման մասին: Այն անցկացվում էր Եկատերինբուրգում մարտի 17-ից, բայց չի շարունակվի կորոնավիրուսի պատճառով:

ՖԻԴԵ-ն հայտնել է, որ նման որոշման պատճառ է դարձել Ռուսաստանի դաշնության որոշումը մարտի 27-ից փակել օդային բոլոր տեղաշարժերն այլ երկրների հետ, չնշելով այլ ժամկետներ: Այդ պատճառով ՖԻԴԵ-ն ստիպված է եղել նախապես դադարեցնել մրցաշարը, որպեսզի շախմատիստները կարողանան իրենց երկներ վերադառնալ:

Նշենք, որ 7-րդ տուրից հետո առաջատարներն էին Յան Նեպոմնյաշչին ու Մաքսիմ-Վաշյե Լագրավը: Մրցաշարը հետագայում շարունակվելու է նույն մասնակիցներով` 8-րդ տուրից: Նախորդ արդյունքները մնում են ուժի մեջ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000