Որոնել
Արխիվ
27.03.2020  13:41

Կաֆու. «Աշխարհի որևէ ֆուտբոլիստ չի կարող համեմատվել Նեյմարի հետ, նույնիսկ Մեսսին»

Բրազիլիայի հավաքականի նախկին ավագ Կաֆուն գովեստի խոսքեր է ասել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:

«Վարպետությամբ աշխարհի որևէ ֆուտբոլիստ չի կարող համեմատվել Նեյմարի հետ: Նույնիսկ Մեսսին, չնայած նրան շատ եմ սիրում: Նեյմարը ֆուտբոլիստ է, ով կարողանում է տարբերություն ստեղծել: Նա պետք է դա հաճախ անի, սակայն նրան դեռ չեն բավարարում առաջատարի որակներ: Նեյմարը Բրազիլիայի հույսն է:

Խաղադաշտում Նեյմարն իր հետևում է թողնում 8 մրցակիցների: Դա լրացուցիչ տարածություն է ստեղծում նրա թիմի համար և ցույց տալիս, որ նա այլմոլորակային մակարդակի ֆուտբոլիստ է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000