Որոնել
Արխիվ
26.03.2020  23:51

Ազար. ««Ռեալում» իմ առաջին մրցաշրջանն անհաջող էր»

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Էդեն Ազարը ցածր է գնահատել իր ելույթները իսպանական թիմում:

««Ռեալում» իմ առաջին մրցաշրջանն անհաջող էր, բայց սարսափելի չէր: Սա հարմարվելու մրցաշրջան էր: Ինձ կարելի է գնահատել երկրորդ մրցաշրջանով:

Այստեղ հիանալի թիմ է, մեծ փորձ եմ կուտակում: Դեռ 4 տարվա պայմանագիր ունեմ: Հուսով եմ` լավ մարզավիճակում կլինեմ»,- RTBF-ի հետ զրույցում ասել է բելգիացին:

 «Սերուցքայինների» կազմում Ազարը 15 խաղում 1 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000