Որոնել
Արխիվ
27.03.2020  01:39

Մատյո Եզիկյանը հրավիրվելու էր Հայաստանի հավաքական, եթե խաղերը չհետաձգվեին

Հայաստանի հավաքականում նոր անուն է սպասվում: «Լիոն-Դյուշերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մատյո Եզիկյանը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականից հրավեր էր ստանալու, բայց կորոնավիրուսի պատճառով հանդիպումները չեղարկվել են:

«Վերջերս իմացա, որ ինձ հրավիրելու էին Հայաստանի հավաքական: Դա մեծ պատիվ է ինձ համար: Հուսով եմ` նոր հրավեր կստանամ, երբ վերսկվեն խաղերը»,- Le Progres-ի հետ հարցազրույցում ասել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Ֆրանսիայի Լիգա 3-ի ընթացիկ առաջնությունում Եզիկյանը մասնակցել է 22 խաղի, որոնցում 4 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել: Նրա թիմը 40  միավորով 8-րդ տեղում է, սակայն ընդամենը 3 միավորով է զիջում Լիգա 2 բարձրանալու շանս տվող երրորդ տեղից:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին նախատեսված էր Հայաստանի հավաքականը հանդիպումն Ուզբեկստանի, իսկ մարտի 30-ին` Ղազախստանի ընտրանիների հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000